ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Միասնական քննությունները մեկնարկեցին

Միասնական քննությունները մեկնարկեցին
01.06.2012 | 04:10

Այսօր Հայաստանում մեկնարկել են պետական ավարտական և միասնական քննությունները: Դիմորդ շրջանավարտներն այսօր քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաներից: «Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնելու համար Հայաստանից և ԼՂՀ-ից ընդհանուր առմամբ հայտ է ներկայացրել 1938, «Ընդհանուր պատմությունից»` 397, «Աշխարհագրությունից»` 392 դիմորդ:
Նշենք, որ ավարտական և միասնական քննությունների անցկացման համար հանրապետության բոլոր մարզերում ձևավորվել է 40, ԼՂՀ-ում` 8 քննակենտրոն: Միասնական քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 17000 դիմորդ:
Միասնական հաջորդ քննությունը հունիսի 5-ին է:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ